525.36
7.42
476.73
+20
Եղանակը Երևանում
Հայ

Արցախը կոչ է անում Վրաստանին և Ուկրաինային զերծ մնալ երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը վերաբերող հայտարարություններից

17:23
18 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արձագանքը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։

Մեկնաբանությունում նշվում է, որ անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։

Загружается новость ... "Лево"

«Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ։ Այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի կողմից հռչակված նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները»,– ասվում է հայտարարությունում։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշում են, որ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

«Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը»,– ասվում է մեկնաբանության մեջ։

Արցախի ԱԳՆ–ն կոչ է անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը։

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը:
13:44
25 Սեպտեմբերի 2019
Արցախում հակառակորդի անօդաչու սարք է խոցվել (ՖՈՏՈ)
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի անօդաչու թռչող սարքը։
19:49
24 Սեպտեմբերի 2019
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
15:34
24 Սեպտեմբերի 2019
Դիվերսիայի հետևանքով խոցված ադրբեջանցի դիվերսանտն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայող էր (ՖՈՏՈ)
Դիվերսիայի հետևանքով խոցված ադրբեջանցի դիվերսանտն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայող էր. Արցախի նախագահի խորհրդականը մանրամասներ է ներկայացնում։