Արցախը կարող է բախման պատճառ դառնալ տարածաշրջանում ՌԴ-ի և Թուրքիայի միջև. The Economist
16.04.2016,
15:55
Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի բախման պատճառ դառնալ:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի բախման պատճառ դառնալ, գրում է The Economist պարբերականը:
Հոդվածների հեղինակները հակիրճ ներկայացրել են ղարաբաղյան հակամարտության պատմությունը, նշելով, մասնավորապես, որ «խորհրդային հանձնակատարներն ընդգրկել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, չնայած, որ բնակչության մեծամասնությունը հայկական էր»:
«Նրանից հետո, երբ (հակամարտության կարգավորման) խաղաղ բանակցությունները հայտնվեցին փակուղում, իսկ միջազգային հանրությունը սկսեց նվազագույն հետաքրքրություն ցուցաբերել դրանց վերսկսման գործում, ուժի գործադրումը սկսեց ավելի տարածված երևույթ դառալ շփման գծի ողջ երկայնքով», - գրում են պարբերականի վերլուծաբանները:
The Economist-ը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության` օրեր առաջ վերսկսվելը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը:
«ԱՄՆ-ի, ԵՄ-ն և Ռուսաստանի պաշտոնատար անձինք կոչ արեցին կողմերին դադարել մարտական գործողությունները՝ լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Նրանից հետո, երբ Մոսկվան կրակի դադարեցման հարցում միջնորդության օժանդակություն ցուցաբերեց, մարտական գործողությունները դանդաղեցին, սակայն վերջնական խաղաղությունը մնում է անուրջ», - նշվում է հոդվածում:
Հրապարակման մեջ նշվում է, ապրիլի սկզբին արձանագրված վերջին սրման ժամանակ ադրբեջանական ուժերը «առաջին անգամ փորձեցին ոչ միայն զենք թափ տալ հայերի առջև, այլ նաև տարածքներ գրավել»:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
«Ադրբեջանի համար գուցե, հասունացել է դիվանագիտական թղթախաղերի վերաբաշխման պահը: Նավթի գների անկումը ճնշում է երկրի տնտեսությունը, որի արտահանման շուրջ 95 տոկոսը բաժին է հասնում նավթին և գազին: Իսկ վերջինս կարող է ստիպել Ադրբեջանին այս տարի 40 տոկոսով կրճատել պաշտպանությանը հատկացվող ծախսերը», - գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ խաղաղության հաստատման հարցում լուրջ առաջընթացի բացակայությունը կարող է բերել էլ ավելի մեծ պատերազմի, և ցանկացած պահի կարող է նոր սրում տեղի ունենալ:
«Եթե հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, Լեռնային Ղարաբաղը կարող է ավելի լայն տարածաշրջանային պատերազմի պատճառ դառնալ, որը կարող է իրար բախել Ռուսաստանին (որը ռազմակայան ունի Հայաստանում և արտաքին հարձակումներից նրան պաշտպանելու պայմանագրային պարտականություններ) և Թուրքիային (որն օժանդակում է Ադրբեջանի էթնիկ եղբայրներին): Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաճախ կոչում են «սառեցված», սակայն հակամարտությունները հարկավոր է լուծել, այլ ոչ թե սառեցնել», - ամփոփում են TheEconomist-ի վերլուծաբանները:
Ղարաբաղյանհակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-