Արցախում մարտական գործողությունների հետևանքով երկու վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում. ԱՆ

13.04.2016, 17:14
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
Արցախում մարտական գործողությունների հետևանքով երկու վիրավորների առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:

Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի և բժիշկների հետ մանրամասն քննարկեց բուժման հետագա ընթացքը: Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Բժշկական կազմակերպություններն ապահովված են վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով:

Ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–