Արցախում հակառակորդի կրակից գիշերը երկու զինվոր է զոհվել. ՊՆ

08.04.2016, 10:26
Ապրիլի 8–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի պայմանավորվածությունները։
Արցախում հակառակորդի կրակից գիշերը երկու զինվոր է զոհվել. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 8–ի լույս գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի պայմանավորվածությունները, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի դիպուկահար զենք (ավելի քան 200 կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետեր (2 արկ)։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային ծառայող, 1983 թվականի ծնված Հրաչ Մուրադյանը։ Կան վիրավորներ։

Հյուսիսարևելյան ուղղությամբ չպարզված հանգամանքներով մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող, 1996 թվականի ծնված Գևորգ Մղդեսյանը։

Միջադեպի հանգամքները պարզելու համար կատարվում է քննություն։

«Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ցավը և զորակցություն հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին, նրանց հարազատներին և զինակիցներին»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-