Արցախում դիվերսիայի փորձն ուղղված է իրավիճակի սրմանը ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումից առաջ
09.03.2016,
21:06
Նախօրեին Արցախի հետ շփման գծում ադրբեջանական դիվերսիայի փորձն ուղղված է իրավիճակի լարմանը:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արցախի հետ շփման գծում ադրբեջանական դիվերսիայի փորձն ուղղված է իրավիճակի լարմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախաշեմին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հինգշաբի Մոսկվայում։
«Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ դիվերսիաները սովորաբար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, կամ նախագահների մեկի` գերտերություններից մեկի ղեկավարի հետ հանդիպումից առաջ են կատարվում։ Այդ պատճառով ներկայիս սրումը կապված է, ամենայն հավանականությամբ, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հետ»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն օգտագործում է դիվերսիոն մեթոդներ, ստուգելով, նախևառաջ, սահմանում հայկական բանակի պատրաստությունը։ Ադրբեջանի մյուս նպատակը, փորձագետի կարծիքով, Հայաստանի ներսում լարվածություն ստեղծելն է, եթե դիվերսիաները հաջողվեն։
«Գլոբալ առումով այդ դիվերսիաներն Ադրբեջանին հատուկ հաջողություն չեն բերում, բայց դիվերսիոն այդ կեցվածքը մեզ համար բավականին տհաճ է, քանի որ երբեմն զոհեր ենք ունենում հայկական կողմից»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով, Ադրբեջանը բավականին լուրջ խնդիրներ ունի, և, փորձելով սրել հակամարտությունը, Բաքուն ձգտում է շեղել բնակչության ուշադրությունը սոցիալական առկա խնդիրներից։
Փորձագետը նշեց, որ վերջին 2-3 տարիներին ադրբեջանցիներն անցել են դիվերսիոն բաղադրիչի։ Ադրբեջանը չի նշում իր զոհերի թիվը, և այս տեղեկությունը փակ է։
«Շարքային քաղաքացին կարող է տեսնել, որ հայկական կողմը կորուստներ ունի, իսկ Ադրբեջանից ոչ մի լուր չկա։ Այսպես Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե որոշակի հաջողություններ ունի սահմանում։ Վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ կորուստներ է կրել, և բնակչությունն արդեն հասկանում է, որ իրենից ինչ–որ բան են թաքցնում։ Կարծում եմ, որ դիվերսիոն այդ մարտավարությունը ցույց կտա իր` ոչ արդյունավետ լինելը, որովհետև այն փաստացի հավասար է զրոյի»,– ասաց նա։
Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը։ Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-