Արցախում վիրավորների բեկորային վնասվածքները խոսում են Ադրբեջանի անմարդկայնության մասին. ՀՀ ԱՆ նախկին նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Բեկորային վնասվածքները գերակշիռ տեսակարար կշիռ ունեն, ինչը խոսում է այն մասին, որ առանց ընտրության ուժի կիրառումը կրում է անմարդկային բնույթ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Կարող ենք գրանցել, որ այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում, առավել ևս որ մենք համախմբված ենք մեկ այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- նշեց նա:
«Դա զանգվածային խոցման բեկոր էր, որն էլ նման ծանր վնասվածքի պատճառ է դարձել»,- ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով մյուս վիրավորները, որոնք գտնվում են հիվանդանոցներում, նույնպես ունեն բազմաբեկոր վիրավորումներ: Այսինքն՝ խոցման զենքերի միջև ընտրություն չի արվել, որ դա զանգվածային խոցման նպատակ է ունեցել, որը վերաբերելու է նաև քաղաքացիական բնակչությանը:-0-