Արցախում կվերացվի կապի և հեռահաղորդակցությունների ոլորտի մենաշնորհը
31.05.2018,
20:54
«Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցային ընկերությունը կզրկվի մենաշնորհից։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցային ընկերությունը կզրկվի մենաշնորհից։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Պողոսյանը։
Նա հայտնել է, որ պետնախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական նամակով
Դիմել է Հայաստանի կապի երեք օպերատորներին` Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:
Հայաստանում այսօր կապի և հեռահաղորդակցությունների ոլորտում գործում է կապի երեք օպերատորներ` VivaCell-MTS (Ղ–Տելեկոմ) , ЗАО «ВЕОН Армения» (ապրանքանիշը` Beeline) Ucom ընկերությունը։
Նրա խոսքով, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ:
2008 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները կարգավորող և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ «Ղարաբաղ տելեկոմ» հեռահաղորդակցային ընկերությունը մենաշնորհային է ճանաչվել ֆիասված և բջջային կապի տրամադրման ոլորտում և գերիշխող սուբյեկտ` Լեռնային Ղարաբաղի ինտերնետ կապի ոլորտում։
«Ղարաբաղ Տելեկոմ» ԲԸ–ն գործում է ԼՂՀ հեռահաղորդակցության ոլորտում 2002 թվականի փետրվարից` ապահովելով հանրապետության տարածքի 95 տոկոսի բջջային ծածկույթը։ -0-