Արցախցիները պատրաստ չեն հրաժարվել հայրենիք վերադառնալու իրենց իրավունքից․ Շահրամանյան
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախցիները պատրաստ չեն հրաժարվել հայրենիք վերադառնալու իրենց իրավունքից, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Հայրենիք վերադառնալու մեր հարցը բխում է միջազգային իրավունքից, և մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից։ Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր Հայրենիք, իրենց տուն, իր գերեզմանների և սրբավայրերի մոտ։ Այս հարցը պահանջում է քննարկում, պետք է ստեղծվի բանակցությունների հնարավորություն», - լրագրողներին ասաց Շահրամանյանը Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշարձանի բացման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Շվեյցարիայի խորհրդարանը նախաձեռնել է նման հնարավորություն և հույս հայտնեց, որ արցախցիները կօգտվեն այս հնարավորությունից և գերտերությունների ու այլ միջազգային դերակատարների մասնակցությամբ, ովքեր ականատես են եղել Արցախի ավելի քան 100 հազար բնակիչների հարկադիր տեղահանմանը, կնախաձեռնեն քննարկում՝ հայրենիք արժանապատիվ ու անվտանգ վերադարձի վերաբերյալ։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

