Արցախի նախագահը ներկա է եղել նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսին
03.11.2015,
17:22
/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահ Սահակյանը կարեւորել է մշակույթի անվանի գործիչների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Սամվել Գաբրիելյանը տաղանդաշատ արվեստագետ էր, ով ճանաչված է եղել տարբեր երկրներում եւ մեծ ավանդ է ունեցել Արցախում արվեստի զարգացման եւ այն աշխարհին ներկայացնելու գործում:
Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-