Արցախի առաջնագծում իրավիճակը գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

14.06.2016, 10:27
Հունիսի 14–ի լույս գիշերը ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակել է համեմատաբար հանգիստ մնալ:
Արցախի առաջնագծում իրավիճակը գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 14–ի լույս գիշերը ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակել է համեմատաբար հանգիստ մնալ, հայտոնւմ է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը` կրակ արձակելով հրազենային զենքից։

«Պաշտպանության բանակի առաջավոր մասերը, զսպվածություն դրսևորելով, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահ կատարել իր առջև դրված մարտական առաջադրանքները»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-