Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն

15.10.2019, 11:55
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել, գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, կոալիցիան 2020 թվականի ընտրություններում կառաջադրի նախագահի մեկ թեկնածու և կներկայացնի պատգամավորների թեկնածուների միասնական ցուցակ։

Կոալիցիայում, պարբերականի կարծիքով, կարող են ընդգրկվել Արցախի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի դեմոկրատական կուսակությունը, «Դաշնակցություն» կուսակցությունը, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավար հանդես կգա Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը և ևս մի քանի կուսակցություններ, որոնք կստեղծվեն իշխանությունների օժանդակությամբ։

«Այդ կուսակցության նախագահի միասնական թեկնածու կլինի Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նրա թեկնածությունը կսատարեն նախկին և ներկայիս ուժայինները, այդ թվում` Վիտալի Բալասանյնաը։ Տվյալ քայլի նպատակն Արցախի ժողովրդի և հայկական իշխանությունների օժանդակությունը վայելող Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է»,– նշվում է հոդվածում։

Ավելին, ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, այդ ուժերը կփորձեն այնպես անել, որ Հարությունյանը կամավոր հրաժարվի իր թեկնածության առաջադրումից և սատարի նրանց թեկնածուին։ -0-