571.78
6.24
488.41
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից

10:38
07 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 7-ին, , ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է նա։

Նա նշել է, որ հակված է կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իր պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ նա իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ է ունեցել հարաբերվել մասնագիտական ճակատում:

Հասրաթյանը առանձնահատուկ շեշտել և մեծարանքի խոսքեր է հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, «քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների»:

«Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին»,- գրել է նա։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:43
01 Հոկտեմբերի 2020
Արցախը խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում
Արցախը խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում
11:16
01 Հոկտեմբերի 2020
Հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում ներարկիչներ են եղել. ԱՀ նախագահի խոսնակ (ՎԻԴԵՈ)
Հայկական տարածքում հայտնված գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում ներարկիչներ են եղել. ԱՀ նախագահի խոսնակ. ՎԻԴԵՈ
10:47
01 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Արցախի նախագահի խոսնակ
Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Արցախի նախագահի խոսնակ
08:17
01 Հոկտեմբերի 2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. ՊԲ
ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակն արցախա-ադրբեջանական սահմանին
01:32
01 Հոկտեմբերի 2020
Ունենք 18 տարեկան զինվոր, որ հակառակորդի 9 զրահատեխնիկա է խոցել ու շարունակում է. Արցախի նախագահ
Ունենք 18 տարեկան զինվոր, որ հակառակորդի 9 զրահատեխնիկա է խոցել ու շարունակում է, Արայիկ Հարությունյանը` մեր հերոսների սխրանքների մասին
01:11
01 Հոկտեմբերի 2020
Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց որ հայկական ուժերը ԱԹՍ են խոցել
00:19
01 Հոկտեմբերի 2020
Այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ. Արցախի նախագահ
Այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ. Արցախի նախագահ
00:05
01 Հոկտեմբերի 2020
Արցախի նախագահը զգուշացրել է պատերազմի սարսափելի հետևանքների մասին Ադրբեջանի ժողովրդի համար
Արցախի նախագահը զգուշացրել է պատերազմի սարսափելի հետևանքների մասին Ադրբեջանի ժողովրդի համար
23:31
30 Սեպտեմբերի 2020
Օդային իրադրության դրվագ. ՊՆ խոսնակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Օդային իրադրության դրվագ. ՊՆ խոսնակի տեսանյութը. ՎԻԴԵՈ
22:12
30 Սեպտեմբերի 2020
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին, հայտնի են նրանց անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 23 զինծառայողների անունները
22:02
30 Սեպտեմբերի 2020
ՌԴ–ն կոչ է արել միջոցներ ձեռնարկել վարձկաններին և ահաբեկիչներին ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ հեռացնելու համար
Ռուսաստանը ՌԴ–ն կոչ է արել միջոցներ ձեռնարկել վարձկաններին և ահաբեկիչներին ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ հեռացնելու համար
21:12
30 Սեպտեմբերի 2020
Պոզներ. «Էմոցիոնալ տեսանկյունից ես աջակցում եմ Հայաստանին»
Պոզներ. «Էմոցիոնալ տեսանկյունից ես աջակցում եմ Հայաստանին»