Արցախի Անկախության օրը կդառնա վերադարձի օր. պետնախարար

02.09.2025, 19:51
Պետնախարար  Իսկանդարյանն ասել է, որ հայոց եռագույնը պիտի ծածանվի Արցախում
Արցախի Անկախության օրը կդառնա վերադարձի օր. պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Արցախի Անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ։

«Գլխավոր պատգամը չհիասթափվելն է, ազգային դիմագիծը չկորցնելը, չկոտրվելը։ Հայոց եռագույնը  պիտի ծածանվի Արցախում», - ասել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Արցախը միշտ կլինի հայերի հիշողության և աղոթքների մեջ։

1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական և վճռորոշ օր։ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը՝ հռչակելով երկրորդ հայկական հանրապետության կազմավորումը։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում