Արցախի ԱԳ նախարարն արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակն է քննարկել Կասպրշիկի հետ
24.07.2019,
20:05
Մասիս Մայիլյանը չորեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԵՐԵՎՍՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը չորեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի: -0-