400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ․ ՎԻԴԵՈ

28.11.2020, 00:56
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակում ներկայացրել է գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը․ ՎԻԴԵՈ
400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակում ներկայացրել է գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը, լիազոր մարմինների անելիքները, ԱՀ ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կատարած աշխատանքները և առկա հիմնախնդիրները: 

Facebook-յան իր էջում հրապարակած՝ քննարկման տեսանյութին կից, նա նշել է, որ իր խոսքիս հիմնական կետերն են եղել՝

• Պետական լիազոր մարմինները, առաջին հերթին՝ ՊՆ գերիների և անհայտ կորածների հանձնաժողովները պարտավոր են անել առավելագույնը զոհերի մարմինների ու գերիների վերադարձման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ.

Загружается новость ... "Лево"
• Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աջակցող գործառույթ է կատարում, և հնարավորինս անում ենք տվյալների հավաքագրման ու տարբեր մարմինների աշխատանքներին աջակցելու ուղղությամբ.

• Ադրբեջանական կողմը դիտավորյալ ու հանցավոր կերպով ձգձգում է գործընթացները՝ միաժամանակ անընդհատ հրապարակելով հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող նորանոր տեսանյութեր՝ նպատակ ունենալով խորացնել հայկական հասարակության ներքին լարվածությունը և տառապանքները.

• Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից.

• Պետական լիազոր մարմինները պարտավոր են արդյունավետ ու հնարավորինս թափանցիկ հաղորդակցություն վարել գերիների ու անհայտ կորածների և ողջ հասարակության հետ ընթացիկ աշխատանքների ու արդյունքների վերաբերյալ.

• Գերիների ու անհայտ կորածների հարազատները, այլ անձինք և լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն նրանց մասին տեղեկություններ հրապարակելիս, որպեսզի հանկարծ չվնասեն նրանց որոնման ու փրկության աշխատանքներին:-0-