Արցախյան պատերազմի սկզբից ի վեր տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել. Հովհաննիսյան

07.10.2020, 23:36
Իրավիճակը շատ արագ փոխվում է․ ՊՆ ներկայացուցիչ
Արցախյան պատերազմի սկզբից ի վեր տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում պատերազմի սկզբից ի վեր, տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել, չորեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը շատ արագ փոխվում է, շատ դժվար է ասել, թե քանի քառակուսի մետր ենք վերահսկում: Որոշ ուղղություններով, հնարավոր է, որ մենք նահանջել ենք, ինչ-որ բան թողել, ինչ-որ տեղ վերախմբավորվել: Երբեմն ավելի գրագետ է կողքից, հետևից անցնելը», - ասաց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ քառակուսի մետրի առումով ընդհանուր կազմաձևը շատ չի փոխվել՝ ավելացնելով, որ հարավային ուղղությամբ բուռն մարտեր են ընթանում, «և ամեն ինչ կարող է պատահել»:-0-