Արցախը կհայտարարի Հայրենական պատերազմ, եթե Ադրբեջանը չպահպանի կրակի դադարեցման պայմանավորվածությունը. Հարությունյան (ՎԻԴԵՈ)
12:16
11 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Հայրենական պատերազմ սկսելու պատրաստակամության մասին, եթե Ադրբեջանի կողմից հաշվի չառնվի պայմանավորվածությունը, որն ընդունվել է ամենաբարձր մակարդակով՝ Ռուսաստանի նախագահի միջոնրդությամբ, ստորագրվել է ԱԳ նախարարների և հավանության արժաացել ԵԱՀԿ ՄԽ նախանախագահների և այլ երկրների կողմից:
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
«Նրանց (ադրեջանցինեի) համար երկրորդական է՝ կլինի բանակցություն, թե չի լինի բանակցություն, եթե նրանք չեն հարգում այն ձևաչափը, որն իրականացվել է, մենք արդեն անելիք ունենք»,- նշել է Հարությունյանը:
Հարությունյանն ընդգծել է, որ աշխարհում խաղաղությունն ամենից շատ ուզում են արցախցիները, բայց նաև «մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, Արցախի մշակույթը»:
«Հայտարարելու եմ Հայրենական պատերազմ ու կոչ եմ անելու բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլ, ինչու չէ, նաև ֆիզիկապես մասնակցել: Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- հայտարարել է նա և ընգծել. «Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»: -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ