555.06
6.72
478.42
+23
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում ունենք շուրջ 2.5 անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ. Հարությունյանը նշել է անվտանգության հիմնական ռիսկերը (ՎԻԴԵՈ)

15:49
16 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել:

Նախագահի խոսքով, այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին:

Հարությունյանն ընդգծել է, որ մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ:

«Կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ»,- նշել է նա:

Իսկ մյուս կողմից, նրա խոսքով, ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

«Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով»,- նշել է Հարությունյանը: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:31
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանական ԶՈւ–ն նախօրեին ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ.Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Ադրբեջանական ԶՈւ–ն նախօրեին ԱԹՍ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ.Արցախի նախագահի մամուլի խոսնակ
15:24
15 Հոկտեմբերի 2021
Պուտինը` Ղարաբաղի մասին. վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը
Պուտինն անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին
14:56
15 Հոկտեմբերի 2021
Դիմահար կրակոցներ Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԱԾ–ն հրապարակել է ադրբեջանցիների արձակած կրակոցների կադրերը (ՎԻԴԵՈ)
Դիմահար կրակոցներ Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԱԾ–ն հրապարակել է ադրբեջանցիների արձակած կրակոցների կադրերը.ՎԻԴԵՈ
14:13
15 Հոկտեմբերի 2021
Հայկական դիրքից ընդամենը 400 մ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազությունը մանրամասնում է
Հայկական դիրքից ընդամենը 400 մ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազությունը մանրամասնում է
12:32
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ.ՖՈՏՈ
10:34
15 Հոկտեմբերի 2021
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանցկյանքին վտանգ չի սպառնում
01:27
15 Հոկտեմբերի 2021
 Արցախի սահմանային գոտում միջադեպերից հետո իրադրությունը այս պահին հանգիստ է.ՊԲ
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի
00:04
15 Հոկտեմբերի 2021
Արցախում Ադրբեջանի հարձակումից տուժած 6 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել
Արցախում Ադրբեջանի հարձակումից տուժած 6 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել
23:55
14 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել է.ՊԲ
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մարտական հենակետերից մեկի ուղղությամբ. 6 զինծառայող վիրավորվել
13:07
13 Հոկտեմբերի 2021
Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ. դեսպան
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ,
14:46
11 Հոկտեմբերի 2021
Հրապարակվել են Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը նախորդած մանրամասները
Հրապարակվել են Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը նախորդած մանրամասները
00:07
10 Հոկտեմբերի 2021
Արցախում ադրբեջանցի դիպուկահարի թիրախային կրակոցից 55–ամյա քաղաքացի է մահացել, հրապարակվել է լուսանկար դեպքի վայրից (ՖՈՏՈ)
Արցախում ադրբեջանցի դիպուկահարի թիրախային կրակոցից 55–ամյա քաղաքացի է մահացել, հրապարակվել է լուսանկար դեպքի վայրից.ՖՈՏՈ