ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի կառավարությունը որոշել է սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 29-ին ժամը 13:00-ին:
Загружается новость ... "Лево"
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ նախօրեին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:-0-