ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ականազերծել են շուրջ 10 կիլոմետր ճանապարհներ և վնասազերծել շուրջ հազար պայթուցիկ առարկա Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Ռուս խաղաղապահները պայթուցիկ նյութերից մաքրել են Լաչինի միջանցքի տեղամասերից մեկը և ապահովել մարտական գործողությունների ընթացքում ավերված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերականգնման համար վերանորոգման խմբերի աշխատանքի անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր առմամբ մաքրվել է 29 հեկտար տեղանքով և շուրջ 10 կիլոմետր ճանապարհով, ստուգվել ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 1000 պայթուցիկ առարկա», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, ինչպես նաև լքված կամ չօգտագործված զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված աղբավայր, որտեղ ոչնչացվում են: Տեղում սակրավորները գործի են դնում այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ անվտանգ դուրս բերել:
Նախարարությունից նաև հայտնում են, ՌԴ խաղաղապահները նաև ապահովում են էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի և տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը: Անցած օրվա ընթացքում վերականգնվել է էլեկտրահաղորդման երեք աշտարակ, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գծեր, երկու տրանսֆորմատորային ենթակայան:-0-