Արցախում պատերազմի արդյունքում տուժել է 24 հազար դպրոցական, մոտ 4 հազարը նախադպրոցական տարիքի երեխաներ են

08.11.2020, 15:46
Արցախում ավերվել է 70-ից ավելի դպրո, 10-ից ավելի մանկապարտեզ․ ԱՀ ԿԳՄՍՆ
Արցախում պատերազմի արդյունքում տուժել է 24 հազար դպրոցական, մոտ 4 հազարը նախադպրոցական տարիքի երեխաներ են
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Արցախի տարածքում սանձազերծված պատերազմի արդյունքում ավելի քան 30 հազար արցախցու կրթական իրավունքը խախտվել է: Այս մասին հայտնել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ պատերազմի արդյունքում տուժել է 24 հազար դպրոցական, մոտ 4 հազարը նախադպրոցական տարիքի երեխաներ են, իսկ մնացածը քոլեջների և ուսումնարանների սաներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Պատերազմի արդյունքում ավերվել են 70-ից ավելի դպրոցներ, 10-ից ավելի մանկապարտեզներ և նույն չափով էլ մշակութային օջախներ: