Արցախում կրակի խտությունը, առաջիկա օրերի համեմատ, թուլացել է․ Հովհաննիսյան

23.10.2020, 23:57
Արցախում կրակի խտությունը, առաջիկա օրերի համեմատ, թուլացել է․ Հովհաննիսյան
Արցախում կրակի խտությունը, առաջիկա օրերի համեմատ, թուլացել է․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախում շփման գծում կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ,  ինչ պատերազմի առաջին օրերին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը: Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք, առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը նորից միանգամից բարձրանում է»,- նշել է նա։ -0-