Արցախում խոցված թուրքական Bayraktar ԱԹՍ-ի տեսախցիկը արտադրվել է Կանադայում․ ՀՀ ՊՆ (ՖՈՏՈ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

20.10.2020, 15:25
Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ տեսախցիկի տեղադրման ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ․ ՖՈՏՈ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արցախում խոցված թուրքական Bayraktar ԱԹՍ-ի տեսախցիկը արտադրվել է Կանադայում․ ՀՀ ՊՆ (ՖՈՏՈ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: 

Загружается новость ... "Право"
«Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է նա Facebook-յան իր էջում: 

Նախօրեին Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar ԱԹՍ է խոցել։-0-