ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախում հումանիտար օդային միջանցքի գործարկումը միակ որոշումն է, որը կտրուկ կփոխի իրավիճակը, հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել ինքնաթիռներ, ոչ ամենամեծ չափերի, բայց միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է, և, իհարկե, ճնշումը և′ միջազգային կազմակերպությունների, և′ Եվրոպայի, և′ ամերիկայի պետությունների կողմից շատ կարևոր կլիներ, որովհետև այս իրավիճակում միակ լուծումը, որը կարող է կայունություն և վստահություն ապահովել, որ մենք ունենալու ենք ձմեռային ամիսներին նորմալ պայմաններում ապրելու հնարավորություն, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է», - նշել է նա news.am-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե որքան կբավականացնեն պաշարները՝ Վարդանյանը նշել է. «Մենք կդիմանանք», բայց պետք է պատրաստ լինել երկար շրջափակման:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում