Արցախում հայ զինծառայողների խումբը դուրս է բերվել շրջափակումից. ՀՀ ՊՆ
16.12.2020,
20:52
Արցախում հայ զինծառայողների խումբը դուրս է բերվել շրջափակումից. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-