420.2
4.23
390.99
+20
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությունը. ԱՀ նախագահը պատմել է պատերազմի և դրա հետևանքների մասին (ՖՈՏՈ)

13:55
08 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երկրի ղեկավարը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից լինելու և խմբակցության ամբողջ կազմով կողմ քվեարկելու համար:

«Ֆրանսիան այն եզակի երկրներից էր, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու համար նախաձեռնություն ցուցաբերեց: Ցավում եմ, բայց միջազգային հանրությունն այդպես էլ պատշաճ կերպով չարձագանքեց Ադրբեջանի ծավալած ագրեսիային, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ: Արցախի դեմ կատարվածն իրականում ավելի է մեծացրել անվտանգային սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների նկատմամբ»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով ռուս խաղաղապահ զորակազմի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման և Արցախի հետագա զարգացման գործընթացներում:

Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության և տեղի ունեցող զարգացումներին ծանոթացնելու համար: Նա դատապարտել է տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և պատրաստակամություն հայտնել Արցախի ճանաչման հարցը հետագայում ևս հետևողական կերպով առաջ տանելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրապայի գրասենյակի ներկայացուցիչներն, անդրադարձ է եղել ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման պրոցեսը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ինչպես նաև պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված հարցերին:-0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը