Արցախից Հայաստան երկու մայրուղի կսկսի գործել անվտանգ կերպով․ նախագահ Հարությունյանը հայտնել է ժամկետները

16.11.2020, 21:07
Հարությունյանը նշել է, որ Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար Արցախի բնակչության տրանսպորտային անվտանգությունը
Արցախից Հայաստան երկու մայրուղի կսկսի գործել անվտանգ կերպով․ նախագահ Հարությունյանը հայտնել է ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին»,-գրել է նա Facebook-յան իր էջում: 

Загружается новость ... "Лево"
Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը,: 

«Մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»,- գրել է Արցածի նախագահը:-0-