ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Նշվում է, որ քննարկվել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:
«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:
Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,- նշել է նախագահն իր Facebook-յան էջում: -0-