414.21
5.15
388.6
+6
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

22:31
16 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Արդեն հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝
  • Արցախի ժողովուրդը տարածաշրջանում խաղաղության, կայունության, ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն ու ջատագովն է.
  • Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.
  • Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.
  • Արցախի ժողովուրդը ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.
  • Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:
Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
14:36
01 Մարտի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
13:03
27 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ
13:12
25 Փետրվարի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպել են. պայմանավորվածություն է ձեռք բերվել
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել
16:07
24 Փետրվարի 2023
Արցախը կվերածվի Ջավախքի, բայց առանց հայերի. Վարդան Օսկանյան
Վարդան Օսկանյանը զգուշացնում է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի և մի քանի տարի հետո Ջավախքից կվերածվի Նախիջևանի
20:18
23 Փետրվարի 2023
Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
Արցախի նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները