Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ստեփանակերտում Ադրբեջանի 12,000 քաղաքացիների բնակեցման մասին հրապարակումները

17.12.2020, 18:50
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում Ստեփանակերտը Ադրբեջանի քաղաքացիներով բնակեցնելու ծրագրերի մասին հրապարակումները
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ստեփանակերտում Ադրբեջանի 12,000 քաղաքացիների բնակեցման մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում Ստեփանակերտը Ադրբեջանի քաղաքացիներով բնակեցնելու ծրագրերի մասին հրապարակումները: 

Загружается новость ... "Право"
«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»,- գրել է Պողոսյանը Facebook-յան իր էջում: 

Միաժամանակ նա մի կարևոր դիտարկում է նշել.

««Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է Պողոսյանը:-0-