ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:
Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Արայիկ Հարությունյանը:
«Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,- նշել է Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:
«Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- նշել է Պողոսյանը: -0-
Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության...
Опубликовано Poghosyan Vahram Воскресенье, 4 октября 2020 г.