Անհրաժեշտ է բացառել ղարաբաղյան հակամարտության անցումը «թեժ փուլի». Մեդվեդև (ԼՐԱՑՎԱԾ)
07.04.2016,
19:43
Անհրաժեշտ է բացառել ղարաբաղյան հակամարտության անցումը «թեժ փուլի»:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Անհրաժեշտ է բացառել ղարաբաղյան հակամարտության անցումը «թեժ փուլի», ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ ճեպազրույցի ընթացքում։
«Պոռթկումը կարող է շատ ողբերգական իրադարձությունների պատճառ դառնալ ամբողջ տարածաշրջանի համար»,– ընդգծեց Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով, ինքը քննարկել է այդ հարցը Հայաստանի վարչապետի հետ և կքննարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։
«Այդ իրավիճակը չափազանց մտահոգում է մեզ։ Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, և կվերսկսվի քաղաքական գործընթացը, որում շատ բան է ներդրվել, որ կարգավորմամբ զբաղվեն ոչ թե զինվորականները, այլ դիվանագետները, անշուշտ, որ չզոհվեն մարդիկ և չոչնչանան ենթակառուցվածքներ»,– ասաց ռուսական կառավարության ղեկավարը։
Ըստ նրա, Ռուսաստանն առաջվա պես պատրաստ է միջոնդի դեր կատարել Մինսկի խմբի կազմում, օգտագործի իր ազդեցությունը համապատասխան ընթացակարգերի շրջանակում։
Մեդվեդևն ավելացրեց, որ կարգավորման առկա մեխանիզմն այլընտրանք չունի, դրա լիազորություններն ամրագրված է ՄԱԿ անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ–ի որոշմամբ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–