+14
Եղանակը Երևանում
Հայ

Անհրաժեշտ ենք համարում Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳՆ

12:36
04 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը, նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը», - նշվում է հայտարարության մեջ:

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է։ Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել են փաստացի գերեվարված կարգավիճակում:

ԱԳՆ-ից ընդգծում են, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:

«Ստեղծված իրավիճակում կարևորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետևանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։

ԱԳՆ-ից նշել են, որ անհրաժեշտ են համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում