Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց (ՎԻԴԵՈ)
12:01
01 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի- Արմենիա/. Արցախը գրեթե ամբողջութ ամբ ամայացել է:
Օգտատերերը տեսանյութեր են հրապարակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն ընդամենը մի քանի օրում հայաթափվել է:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունեցին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը։
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր ստորագրեց, որով լուծարվում են պետական բոլոր կառույցները, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Արցախի բնակիչները ստիպված են զանգվածաբար լքել հանրապետության տարածքը՝ ուղղվելով դեպի Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ այս պահին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել մոտ 100 437 բռնի տեղահանված քաղաքացի։ Արցախցիներին ընդունելու համար Հայաստանում գործում է երկու հիմնական կենտրոն՝ Գորիսում և Վայքում:-0-
Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել, որ փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Ղարաբաղի հայության անվտանգությունը
Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների և շենքը լքող Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջև վիճաբանություն է ծագել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի