ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ակնհայտ է, որ Ղարաբաղյան պատերազմը սրանով չի ավարտվի, ասաց Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ մեկնաբանելով «Նովոստի-Արմենիա» գործակալությանը` Արցախի մարտական գոտում կրակի դադարեցման մասին՝ Մոսկվայում կնքված համաձայնագիրը։
«Կողմերից մեկը չի հարգում կրակի դադարեցման ռեժիմը և, օգտվելով իրավիճակից, փորձում է ինչ-որ կերպ բարելավել իր դիրքերը: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ իրենք վերցրել են Հադրութը, բայց հիմա պարզվում է, որ այն չեն վերցրել, ինչ-որ կերպ պետք է բացատրել: Այժմ դա կբացատրեն այնպես, որ դավաճան հայերը օգտվել են կրակի դադարեցումից և գրավել Հադրութը, որը գրավված էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից », - կարծում է Կռիլովը:
Միաժամանակ, նա նշեց, որ Հադրութը չի գրավվել Ադրբեջանի կողմից, այնտեղ միայն հետախուզական փոքր խումբ է եղել:
Հարցին, թե արդյո՞ք ներքաղաքական այս գործոնները շարունակական մարտերի հիմնական դրդապատճառն են, թե Թուրքիան նույնպես ներքաշված է իրավիճակի մեջ, փորձագետը նշեց, որ թուրքական գործոնընույնպես դեր ունի:
«Բայց նաև դեր է խաղում այն, որ ժամանակ է պետք, որպեսզի արձագանքեն այն փաստին, որ նախնական ծրագրերը ձախողվել են: Իրականում, կայծակնային պատերազմը, որին նրանք պատրաստվում էինք շատ երկար ժամանակ, ձախողվեց: Հետևաբար, հիմա մենք պետք է զորքերը կարգի բերեն, հարկավոր է որոշակի հանգիստ՝ գործողությունների նոր ծրագիր մշակելու համար»,-ասաց Կռիլովը:-0-