Ադրբեջանը մայիսի 13–ի լույս գիշերը շարունակել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
13.05.2016,
11:15
Մայիսի 13–ի լույս գիշերը հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակել է անկանոն կրակ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 13–ի լույս գիշերը հայ–ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակել է անկանոն կրակ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի դիպուկահար և հրաձգային զենքից, հայտնում է Հայաստանի պաշտպանության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի ԶՈՒ–ն վերահսկում է սահմանում տիրող իրավիճակը և վստահորեն կատարում իր առջև դրված խնդիրները»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-
«Հայաստանի ԶՈՒ–ն վերահսկում է սահմանում տիրող իրավիճակը և վստահորեն կատարում իր առջև դրված խնդիրները»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-

