ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի ԱԳՆ-ն շաբաթ օրը հաստատել է պայմանավորվածությունը Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով 00:00-ից հումանիտար զինադադարի հաստատելու մասին: Ադրբեջանական կողմի հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվել են հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել հումանիտար զինադադար»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: -0-