Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (ՎԻԴԵՈ)

23.06.2023, 21:01
Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը), հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-