Ադրբեջանցիները ծանր տեխնիկայով հողին են հավասոարեցնում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը (ՖՈՏՈ)

03.09.2025, 16:10
Ադրբեջանը ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցնում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը․ ՖՈՏՈ
Ադրբեջանցիները ծանր տեխնիկայով հողին են հավասոարեցնում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանը ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցնում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։

«Այսօր, երբ նշվում է Արցախի անկախության օրը, Ադրբեջանը կրկին ցուցադրում է իր իրական դեմքը․ բռնապետական վարչակարգի հրահանգով ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտում ծանր շինարարական տեխնիկայի միջոցով հողին է հավասարեցվում Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը։ Սա ոչ միայն հերթական դաժան հարվածն է Արցախի պետականությանը, այլև դիտավորյալ ջնջում են պետականության խորհրդանշական արժեքները», – նախօրեին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Facebook–յան իր էջում։

Նա հիշեցրել է, որ նույն ճակատագրին արդեն իսկ արժանացել են Արցախի Ազգային ժողովի շենքը և տասնյակ այլ կառույցներ, որոնք այսօր Ադրբեջանի նպատակային քաղաքականության զոհն են

«Արցախի հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը կանգնած է համակարգված ոչնչացման վտանգի առաջ։ Բաքուն հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ջնջել հայկական ներկայության բոլոր հետքերը Արցախում՝ այն վերածելով պատմական կեղծիքի և մշակութային դատարկության տարածքի։ Սա ոչ միայն հայկական ժառանգության, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություն է», – նշել է Ավանեսովը։

542760105_690033660767471_7891418098666306529_n.jpg