ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի զինված ուժերն առաջին անգամ անցել են հաստատուն պաշտպանության, ասել է ՀՀ պաշպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով տոնական օրերին Ղարաբաղի դեմ ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիայի մասին լուրերը:
«Ես կարող եմ միայն հաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած ժամի: Ամեն դեպքում, Ադրբեջանի ԶՈՒ-ի տեղակայման բնույթից ելնելով, վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ռազմատենչ հռետորությանը զուգընթաց նրանք անցել են հաստատուն պաշտպանության», - ասել է Տոնոյանը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում