ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը: Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։
«Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաև ներսից»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-