630.16
7.24
518.61
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները և գործողությունները Արցախում հայերին բնաջնջելու համար վտանգավոր նախադեպեր են ստեղծել ԵՄ Արևելյան հարևանության երկրներում. Այվազյան

16:21
18 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ելույթ ունենալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին, հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ: 

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

Загружается новость ... "Право"
ԱԳ նախարարը փաստեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

«Այս համատեքստում նախարարը մտահոգություն հայտնեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվել է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։-0-

Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:45
10 Հունիսի 2021
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ