420.39
4.19
395.1
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում զոհվել է Արցախի 19 քաղաքացիական անձ, 80-ը վիրավորվել են (ՑԱՆԿ, ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

19:46
05 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 04.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև: Այսպես.

Մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 24-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում՝ ութ անձանց պարագայում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով:

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 22 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 6 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 12 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 5 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ:

Տեղեկացնում ենք, որ երեկ ու այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը: Երեկվա հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է նախնականորեն չորս զոհ և 10 վիրավոր, իսկ այսօրվա հարվածների հետևանքների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:

Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, իսկ վերջին օրերին Ադրբեջանը սկսել է քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառել նաև ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, այս երկու օրերին Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ու կետային կերպով սկսել են թիրախավորել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը լրջագույն պատերազմական հանցագործություն է՝ խորացնելով Արցախում առկա մարդասիրական ճգնաժամը:

Մինչև հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալներն են՝

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորիա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

16. Սուրեն Միրզոյան, 1962թ., ծնված տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

17. ևս երեքի ինքնությունը և ծնված տարեթիվը դեռևս չի պարզվել, քաղաք Ստեփանակերտ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում