ԼՂՀ նախագահը մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսությանը

30.11.2015, 17:24
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
ԼՂՀ նախագահը մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին եւ պետական պարգեւներ ու կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

«Իր խոսքում ԼՂՀ նախագահը նշել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետեւողական ու կրի շարունակական բնույթ՝ հավելելով, որ այն անձնակազմից պահանջում է լուրջ պատրաստվածություն ու արհեստավարժության բարձր մակարդակ, նվիրվածություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»,-ասված է հաղորդագրությունում:

Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: -0-