Ֆրանսիայի հետ համերաշխության լռության րոպե՝ Արցախում
17.11.2015,
15:05
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։ Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։-0-