ԵԱՀԿ դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից. ԼՂՀ ԱԳՆ

27.10.2015, 16:55
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դիտարկումն անցկացվել է երեքշաբթի ԵԱՀԿ առաքելության կողմից Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ԼՂՀ–ի կողմից անցել են ադրբեջանական տարածք։

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:–0–