«Զարկ Շուշիի ուղղությամբ». Սերժ Սարգսյանն` այն մասին, թե ինչու հայկական կողմը չկիրառեց «Իսկանդերն» Ադրբեջանի տարածքում (ՎԻԴԵՈ)
00:15
17 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Արցախյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրի կիրառմանը։
«Նախ պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ «Իսկանդերը» չի կիրառվել (հայկական կողմից, խմբգր.), մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ», – հայտարարել է նա։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է «Իսկանդերով» խոցել հայկական Շուշին, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև հստակ տվյալ չկար՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը` Սարգսյանն ասել է, որ դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է։
Загружается новость ... "Лево"
«Կապիտուլյանտը ամսի իննին է (նոյեմբերի, խմբգր.) գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասն անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի», – ասել է Սարգսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ «Իսկանդերը» չի կիրառվել թշնամու պետության տարածքում, Սարգսյանը ենթադրել է, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից:
«Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ: «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը», – ասել է նա` հիշեցնելով, որ կրակվել է քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ, ոչ թե ռազմական օբյեկտի։
Նախագահն անվանել է դա «մեծագույն հիմարություն» և պարզաբանել է, որ դրանից հետո սկսեց անխնա թիրախավորվել Ստեփանակերտն էլ, Մարտունին էլ:
«Ես չեմ ասում, որ մինչ այդ Ստեփանակերտի վրա չէին կրակել, բայց այդ կրակը ուղղված էր երկու թիրախների վրա` մեկը Պաշտպանության բանակի շտաբն էր և երկրորդ` էլեկտրակայանը», – ասել է նա։
«Բա այդ «Իսկանդերը» ինչի՞ համար ենք վերցրել, ինչի՞ համար ենք բերել, որ անհրաժեշտ պահին մենք չենք կիրառում», – հարցադրում է արել նախկին նախագահը։
Միաժամանակ նա նշել է, որ չի կարծում, թե «Իսկանդերը» չկիրառելու պայմանավորվածություն է եղել։–0–
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել