641.11
7.02
522.59
-7
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան` Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների և «Պլան Բ»–ի մասին

17:08
10 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հայտարարության մեջ նկարագրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։ 

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, նախատեսվա՞ծ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ հայտարարության մեջ` նա նշել է, որ շուտով փաստաթուղթը կհրապարակվի, և բոլոր կետերը հասկանալի կլինեն։  

«Այդ հարցն արդեն նկարագրված է հայտարարության մեջ, մնում է միայն մի փոքր սպասել, որպեսզի բոլորը ծանոթանան հայտարարությանը։ Թույլ տվեք այս դեպքում չզբաղվել դրա վերապատմամբ։ Առաջիկայում մենք այն կընթերցենք, և բոլոր հարցերը կհանվեն»,  –ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ հայտարարությունը ստորագրել են պետությունների բոլոր երեք ղեկավարները (Հայաստանի դեպքում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը), որում հայտարարվում է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին և նշվում է ամսաթիվն ու ժամը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ձեռք է բերվել համաձայնություն Ղարաբաղի շփման գծի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի երկայնքով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին։

«Հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Հայտարարության մեջ կան նաև մանրամասներ կողմերի հետագա քայլերի շուրջ»,– ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է խաղաղապահ զորակազմին, ապա, նրա խոսքով, խոսքը ՌԴ խաղաղապահ ուժերի մասին է, և տեքստի հրապարակումից հետո ոչ մեկի մոտ չեն լինի կասկածներ, որ խոսքը բացառապես ռուս խաղաղապահների մասին է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով։

«Երեկ Ռուսաստանը հստակ սահմանեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսական և քաղաքական հայտարարությունները հաստատում է կոնկրետ, գործնական քայլերով, այն է`աջակցում է` նաև հայտարարության մշակմանը ու ընդունմանը մասնակցելով, որը ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից և պետք է կյանքի կոչվի», – ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ հայտարարության մեջ նշվում է հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման, խաղաղապահների տեղակայման, ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհերի մարմինների փոխանակման, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման մասին։

«Այս պլանն ընդունվել է, ստորագրվել և պետք է իրականացվի։ Ցանկացած այլ պետություն ունի սեփական գնահատականի, սեփական տեսակետի իրավունքը։ Ռուսաստանը հետևողականորեն վարել է գործը` աջակցելով կողմերին դադարեցնել կրակն ու վերադառնալ խնդրի բանակցային կարգավորմանը», – ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է «Պլան Բ»–ի առկայությանը, եթե հրադադարը չաշխատի, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իր պլանների մասին ռուսական կողմը հայտարարել է ոչ միայն ընդունված փաստաթղթում, այլև պլանների հաստատումն են վկայում ռուս խաղաղապահների տեղակայման կադրերը։

«Պլանն իրականացվում է պրակտիկ հարթության վրա և միաժամանակ հեռու չէ այն քաղաքական դոկտրինից , որի հարցում պնդում էր մեր կողմը», – ասել է Զախարովան։

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:27
30 Դեկտեմբերի 2020
Արցախում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հայտնաբերբած աճյունների ընդհանուր թիվը կազմում է 1133
Արցախում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն, հայտնաբերբած աճյունների ընդհանուր թիվը կազմում է 1133
16:43
30 Դեկտեմբերի 2020
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ
14:04
30 Դեկտեմբերի 2020
Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար
Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար
22:57
29 Դեկտեմբերի 2020
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում