Երևանը ՌԴ–ի նախաձեռնությամբ Մոսկվա է ուղարկել զինվորականների` Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար
17.10.2020,
02:19
Երևանը ՌԴ–ի նախաձեռնությամբ Մոսկվա է ուղարկել զինվորականների` Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա` Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար` Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հրաժարվել է նմանատիպ քայլից։
Այս մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ–ի թղթակցին է հայտնել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
«Երևանը դրական է արձագանքել ՌԴ նախաձեռնությանն ու Մոսկվա է ուղարկել ՊՆ ներկայացուցիչներին` ադրբեջանական կողմի հետ հանդիպման համար, որպեսզի համաձայնեցվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Սակայն, մեր տվյալներով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին հանդիպման։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրից, և մերժում է Ռուսաստանի նախաձեռնությունը», – նշել է Գևորգյանը։
Նրա խոսքով, «Երևանում կարծում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին այցելել Մոսկվա»։–0–