Վերսկսվել են զոհերի աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները, դրանք դադարեցվել էին փետրվարի 15–ից Ադրբեջանի պահանջով
02.03.2021,
12:32
Վերսկսվել են զոհերի աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները, դրանք դադարեցվել էին փետրվարի 15–ից Ադրբեջանի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները:
Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում:
Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել են 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:–0–